Overblog
Edit post Follow this blog Administration + Create my blog
samvel-tadevosyan.over-blog.com

Ինքնա ստուգում

1. Կարդա տեքստը, լրացրու բաց թողված տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց որ լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աձքերը: Մարդը մի պահ քարացավ բայց իսկույն սթափվեց ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրիր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:

3. Մարդն ինչպես փրկվեց գայլերից:

ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել:

4. Վերնագրիր տեքստը:

<<Սրինգը>>

5. Շարունակիր՝ աշխարհ, ճանապարհ,քաղաք գյուղ:

6. Աշխարհ բառով կազմիր բառեր՝ աշխարհամաս,աշխարագրություն,ապաշխարել

7. Համառոտիր նախադասությունը՝

Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր վշտացածներին:

8. Հետևյալ բառերի հոմանիշները գրիր՝ մխիթարել-ցավակցել, պսպղալ-փայլել, թշնամի-ախոյան:

9. Նշված նախադասությունը կետադրիր:

10. Ո՞ր բառը գոյական չէ՝ աչք, խավար, ոռնոց, մոտիկ, մարդ

ոռնոց, մոտիկ,

11. Դուրս գրիր 3 ածական և կազմիր նախադասություններ /3 նախադասություն/:

Նա ամենաբարի մարդն է:

Սրնգի քաղցր մեղեդիներով գերում էր մարդկանց:

Կախարդական մեղեդին գրավում էր մարդկանց

12. Համառոտիր նախադասությունը.

Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Share this post
Repost0
To be informed of the latest articles, subscribe:
Comment on this post